Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թեկնածուներ, բանավիճեք

Թեկնածուներ, բանավիճեք
30.01.2013 | 12:44

Երևանի մամուլի ակումբը նախագահների թեկնածուներին կոչ է անում հեռուստաբանավեճերի մասնակցել, որպեսզի հնարավոր լինի գաղափարական քննարկումներ անցկացնել և դրանք հասանելի դարձնել հանրությանը: «Գուցե կան շատ ընդհանուր խոստումներ, բայց ոչ ծրագրերի մանրամասն ներկայացում»,-նշեց ԵՄԱ-ի նախագահ Բորիս Նավասարդյանը` հավելելով, որ այսօր թեկնածուներից Հրանտ Բագրատյանն է միայն ծրագրային քարոզչություն իրականացնում: «Պետք է փորձել ձևավորել քաղաքական այս մշակույթը: Պետք է հեռուստաբանավեճը հատուկ կանոններով անցնի: Նմանատիպ բանավեճ մենք շատ քիչ ենք ունեցել կամ ընդհանրապես չի եղել»,-ընդգծեց Նավասարդյանը:
Ընտրություններին առնչվող ԵՄԱ-ի կազմակերպած հանրային լսումների ընթացքում Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ իր դիտարկումները ներկայացրեց քաղաքական այսօրվա զարգացումների առնչությամբ: Ըստ նրա` խորհրդարանական ընտրություններից հետո ակնկալվում էր, որ նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածուին մրցակից կլինի ԲՀԿ ղեկավարը, հաշվի առնելով, մասնավորապես, ԲՀԿ-ի բրուսելյան այցին հաջորդած այդ ուժի մեծ ոգևորությունը: Իշխանյանի դիտարմամբ, ոչ միայն ԲՀԿ-ն, այլև մյուս ուժերը ևս անակնկալ, առանց բացատորությունների հրաժարվեցին թեկնածություն առաջադրելուց: «Այս ընտրությունը նախորդներից տարբերվում է նրանով, որ այս անգամ ոչ թե ընտրություն է լինելու, այլ քվեարկություն»,-ավելացրեց բանախոսը` շեշտելով, որ Հայաստանում քաղաքական կուսակցությունները չեն կայացել, իսկ ամեն կեղծված ընտրություններից հետո մարդիկ սկսում են լքել այդ քաղաքական ուժը: «Հայաստանի քաղաքական համակարգը թագավորական իշխանությունն է, իսկ իրավական համակարգը չի գործում, ու հուսալ, թե ընտրական կեղծարարներին կպատժեն, մոլորություն է»,-փաստեց Իշխանյանը:
Քննարկման մյուս մասնակիցը՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն էլ ներկայացրեց ընտրություններում կատարվող կեղծիքները, նախ նկատելով, որ սովորաբար օգտագործվում է վարչական ռեսուրսը, գյուղապետերն ուղղորդվում են, և ոչ հավասար պայմաններում են հայտնվում թեկնածուները: Այվազյանը ասաց, որ երեք ժամվա ընթացքում քվեարկությանը հետևելով նկատել են, որ այնքան քաղաքացիներ են ընտրությունների մասնակցել, որ ֆիզիկապես անհնար է, այսինքն, ըստ հաշվարկի, յուրաքանչյուրին 60 վայրկյանից քիչ ժամանակ է հասնում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ